Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 
Ո ր ո շ ու մ  է.
1.      Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու մասին>>թիվ   10-Ա որոշումը:
2.     Հաստատել 2023 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։ 
3.     Հաստատել 2023 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2  հավելվածի։
4.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձ սահմանել 104000 (մեկ հարյուր չորս հազար) դրամ:
5.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: