Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-Ի N 596-ն որոշման թիվ 1 հավելվածի 49-րդ կետով,2021 թվականիապրիլի 15-իթիվ 600-Ն որոշման թիվ 2 հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 25032025-08-0014 վկայականը և քաղաքացի Խաչատուր Աղասիի Ստեփանյանի 2025 թվականի նոյեմբերի 04-ի թիվ 6368 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Խաչատուր Աղասիի Ստեփանյանին սեփականություն իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 25032025-08-0014 փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք Անկախության փողոց 32/11 hասցեում գտնվող 0․01403 հա մակերեսով, 08-002-0043-0018 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման:
2. Խաչատուր Աղասիի Ստեփանյանին սեփականություն իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 25032025-08-0014 փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք Անկախության փողոց 32/11 hասցեում գտնվող 95․5 քմ․ մակերեսով շինության նպատակային նշանակությունը բնակելի կառուցապատման (բնակելի տուն) փոխել հասարակականի որպես խանութ օգտագործելու նպատակով։
3. Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: