Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ի դեմս <<ճանապարհային դեպարտամենտ>> ՊՈԱԿ-ին 2021 թվականի մայիսի 07-ին տրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մ-1 Երևան-Գյումրի դեպի Վրաստանի սահման կմ 104+775-կմ 107+155կմ հատվածի N 25 շինարարության թույտվությունը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սահմանված ժամկետում շինարարական աշխատանքների ավարտը դարձել է անհնար: Շինարարությունն ավարտելու և ավարտական ակտով ձևակերպելու նպատակով կառուցապատողը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին շինարարության թույտվության սահմանված ժամկետը երկարաձգելու: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 124-րդ կետով և հիմք ընդունելով համապատասխան դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մ-1 Երևան-Գյումրի դեպի Վրաստանի սահման կմ 104+775-կմ 107+155կմ հասցեում 2021 թվականի մայիսի 07-ին տրված N 25 շինարարության թույտվությամբ սահմանված շինարարության տևողությունը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
2.Շինարարության թույտվության մեջ 7-րդ կետի <<այլ պայմաններ>> մասում կատարել գրառում սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: