Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 965-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 965-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 22 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՂԻՆԱԿ ՇԱՀԵՆԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, ԶԻՆԱՐԱ ԳԱԼՈՒՄԻԿԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, ԷՄԻԼ ՎԱՂԻՆԱԿԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ՎԱՂԻՆԱԿԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վաղինակ Շահենի Շահբազյանի 2024 թվականի մարտի 21-ի N 1631 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գետափ գյուղի 1-ին փողոց, 22 հասցեում 08-002-020-0004 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09390հա, որը օգտագործում են Վաղինակ Շահենի Շահբազյանը (ծնված 1963թվականի հուլիսի 20-ին), Զինարա Գալումիկի Շահբազյանը (ծնված 1969թվականի ապրիլի 10-ին), Էմիլ Վաղինակի Շահբազյանը (ծնված 1988թվականի հոկտեմբերի 29-ին) և Նարինե Վաղինակի Շահբազյանը (ծնված 1990թվականի փետրվարի 20-ին): 0,09390հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1991 թվականի մայիսի 07-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 9 որոշմամբ/ Վաղինակ Շահենի Շահբազյանի, Զինարա Գալումիկի Շահբազյանի, Էմիլ Վաղինակի Շահբազյանի և Նարինե Վաղինակի Շահբազյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գետափ գյուղի 1-ին փողոց, 22 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գետափ գյուղի 1-ին փողոց, 22 բնակելի տուն: 2.Վերականգնել Վաղինակ Շահենի Շահբազյանի, Զինարա Գալումիկի Շահբազյանի, Էմիլ Վաղինակի Շահբազյանի և Նարինե Վաղինակի Շահբազյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գետափ գյուղի 1-ին փողոց, 22 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,09390հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09390հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղինակ Շահենի Շահբազյանի, Զինարա Գալումիկի Շահբազյանի, Էմիլ Վաղինակի Շահբազյանի և Նարինե Վաղինակի Շահբազյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner