Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Աղբահանում և սան մաքրում բաժնի 05.1.1 դասակարգմամբ <<Կոմունալ ծառայություններ>> (4213) հոդվածում գրված <<83861400 ութսուներեք միլիոն ութ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր>> թիվը և բառը փոխարինել <<87861400 ութսունյոթ միլիոն ութ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր>> թվով և բառերով:
2) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<319054000 երեք հարյուր տասնինը միլիոն հիսունչորս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<315054000 երեք հարյուր տասնհինգ միլիոն հիսունչորս հազար>> թվով և բառերով: