Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2020 թվականի օգոստոսի 25-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 25082020-08-0011/ և Գագիկ Լյովայի Մովսիսյանի (ծնված 1992թվականի հոկտեմբերի 19-ին) 2023 թվականի հուլիսի 03-ի N 4237 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղի բնակիչ Գագիկ Լյովայի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,36462հա մակերեսով, 08-087-0113-0002 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 131,56քմ մակերեսով շինությունը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 68991(վաթսունութ հազար ինն հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Լյովայի Մովսիսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: