Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 4-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-04122024-08-0093 որոշումը և Ռուզան Լուկաշի Խաչատրյանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ 3841 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի 8-րդ փողոց, 12/1 հասցեում գտնվող հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Ռուզան Լուկաշի Խաչատրյանի, Գոռ Մհերի Խլղաթյանի, Սյուզաննա Մհերի Խլղաթյանի և Գեվորգ Մհերի Խլղաթյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 2373-Ա որոշման մեջ «1․» կետում «Ռուզան Լուկաշի Խաչատրյանի, Գոռ Մհերի Խլղաթյանի, Սյուզաննա Մհերի Խլղաթյանի և Գևորգ Մհերի Խլղաթյանի» բառերը փոխարինել «Ռուզան Լուկաշի Խաչատրյանի(ծնված՝ 1959 թվականի փետրվարի 17-ին),Սյուզաննա Մհերի Խլղաթյանի(ծնված՝ 1982 թվականի փետրվարի 10-ին),Գոռ Մհերի Խլղաթյանի(ծնված՝ 1983 թվականի սեպտեմբերի 21-ին) և Գևորգ Մհերի Խլղաթյանի(ծնված՝ 1986 թվականի հուլիսի 17-ին)» բառերով ու թվերով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: