Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1052-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 1052-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 13/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հրաչիկ Հայրապետյանի 2025 թվականի մայիսի 29-ի թիվ 3025 դիմումը: Հայաստանի

   Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Աբովյան փողոց 13/4 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու համար հիմք են հանդիսացել գույքի առանձին որակական քնակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ թիվ ԱՏ-14072025-08-0981 տեղեկանքը: Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի մակերեսները կազմում են 0․00420, 0․00060 հա:

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Աբովյան փողոց 13/4 հասցեում գտնվող հողամասերը տեղում, հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում փաստացի մակերեսը կազմում է 0․00420, 0․00060 հա :

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, ք․ Արթիկ Աբովյան փողոց թիվ 13/4 հասցեում գտնվող հողամասը տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ սկզբնական վիճակի փոփոխության չեն ենթարկվել:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner