Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի հունվարի 20-ի թիվ 9-Ա որոշման մեջ ավելացնել երրորդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«3․Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը Կամազ մակնիշի 599 CC 61 պետհամարանիշով և HYUHDAI HD 65 172 LS 47 պետհամարանիշով ավտոմեքենաները հանձնել վարձակալության և /կամ/ անհատույց օգտագործման երրորդ անձանց»։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի հունվարի 20-ի թիվ 9-Ա որոշման մեջ ավելացնել չորրորդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«4․Վարձակալության վճար սահմանել՝ Կամազ մակնիշի 599 CC 61 պետհամարանիշով ավտոմեքենայի համար ամսեկան 100000 /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ HYUHDAI HD 65 172 LS 47 պետհամարանիշով ավտոմեքենայի համար՝ ամսեկան 50000/հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ»: