Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 271
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 146-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2025 թվականի N 146-Ա

«ՍՈՒՋՅԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար՝ սննդամթերքների ձեռք բերման նպատակով կազմակերպված ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/5 ծածկագրով   2025թվականի հունվարի 17-ին կնքված առաջին չափաբաժնով նախատեսված «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրի հավելված  N 1 տեխնիկական բնութագիր գնման ժամանակացույցով պետք է մատակարարեր  /հաց/ սննդամթերքը, սակայն   հունվարի 2025թվականի հունվարի 31-ին Արթիկի համայնքապետարան «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է գրություն, որով հրաժարվել է վերը նշված սննդամթերքը մատակարարել  ըստ պայմանագրով նախատեսված տեխնիկական-բնութագիր գնման ժամանակացույցով  նախատեսված համայնքային ոչ առևտրային կազմակերպություներին։

    2025թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի որոշմամբ «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պայմանագիրը երկողմանի  լուծվել է ամբողջովին և մասնակցին՝ «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայմանագրի լուծման մասին ծանուցվել է, ինչպես նաև տուժանքների ձևով պայմանագրի և որակավորման ապահովումների գումարները փոխանցել Արթիկի համայնքապետարանի բյուջեի հաշվին։ «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իր ներկայացրած գրությունով հրաժարվել է  պայմանագրի և որակավորման  ապահովման գումարները փոխանցել Արթիկի համայնքապետարանի բյուջեի հաշվին ինչպես նաև հավաստել է, որ իրեն  սպասարկող «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեհամարին  չունի հավելյալ գումար։

      Հիմք ընդունելով պատասխանատու ստորաբաժանման զեկուցագիրը այն մասին,որ ընկերության կողմից չեն փոխանցվելու  պայմանգրի և որակավորման ապահովման  գումարները, ինչպես նաև «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը  չունի հավելյալ գումար։

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ օրենք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 6 –րդ կետի ենթակետով, բացառությամբ սույն օրենքի23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտ ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Ընդորում գնումների գործընթացի կազմակերպման կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի  օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս  հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման։

 

 

    Միևնույն ժամանակ ընթացակարգի հրավերի համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա  Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը /այսուհետ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը/ մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

    Ուսումնասիրելով գնումների մասին Հայսատանի Հանրապետության օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ենթակետի պահանջները  և հիմք ընդունելով ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/5  ծածկագրով պայմանագրի կատարման   պատասխանատու ստորաբաժանման կողմից տրված զեկուցագրով «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացրած փաստը

ՈՐՈՇԵՑԻ

1Պատասխանատու  ստորաբաժանման  կողմից ներկայացրած և հետագայում ի հայտ եկած այլ՝ «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն գրության ներկայացված հիմքերը «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը /ՀՎՀՀ 05564624/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ քԱրթիկ Լմբատ 145/3։

2 «Սուջյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներքոհիշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղղարկել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու նպատակով։

 

անվանում

ՀՎՀՀ

գործունեության հասցե

Խախտվել է գնաման գործընթացի շրջանակ

ներում ստանձնած բոլոր պարտավորութ

յունները

որպես ընտված մասնակից

համայնքի ղեկավարի որոշումը

«Սուջյանս» ՍՊԸ

05564624

ՀՀ Շիրակի մարզ ք․Արթիկ Լմբատ 145/3

 

 

 

v

որպես ընտված մասնակից խատել է պայմանագրով նախատեսված պարտավորությունը,որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի երկկողմանի լուծմանը

Ցուցակում ներառելու մասին պատվիրատուի ղեկավարի կայացրած որոշման ամսաթիվը և գնաման ընթացակարգի ծածկագիրը

03022025թ

146-Ա

ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/5

 

 

Ելնելով վերոգրյալից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ գնհատել բավարար

3Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կնքման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner