Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 13-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Մ-13052024-08-0014 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գ.Նժդեհի փողոց 2-րդ նրբանցք, 6 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արտաշես Մկրտիչի Տոնոյանի և Հովհաննես Էդիկի Տոնոյանի գույքային իրավունքները վերականգնելու և հասցեավորելու մասին>> N 424-Ա որոշման մեջ «2.» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Գ.Նժդեհի փողոց 2-րդ նրբանցք, 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արտաշես Մկրտիչի Տոնոյանի և Հովհաննես Էդիկի Տոնոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0250հա մակերեսով հողամասին կից 0,02669հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,05169հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, իսկ հողամասում 2023 թվականին հողամասում կառուցված տնտեսական շինությունը՝ 14,16քմ ներքին մակերեսով ճանաչել ինքնակամ»:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Արտաշես Մկրտիչի Տոնոյանին և Հովհաննես Էդիկի Տոնոյանին իրազեկելուն հաջորդող օրվանից: