Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սլավիկ Գրիգորի Ավագյանի 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 2940 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում Սլավիկ Գրիգորի Ավագյանին(ծնված 1953 թվականի սեպտեմբերի 11-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 18-ի թիվ 5 որոշմամբ հատկացված, 08-107-0037-0003 կադաստրային ծածկագրով, 0․25492 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան 1-ին փողոց, 68/1 բնակելի տուն հասցեն: