Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 1-ին բաժնի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի հոկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին>> թիվ 174-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշմամբ հաստատված հանձնաժողովի անդամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Միասնական սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Սոնա Գևորգի Ղուլիջօղլյանի փոխարեն հանձնաժողովում որպես անդամ ընդգրկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Միասնական սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Անահիտ Արմենի Աբգարյանին: