Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2025 թվականի N 14-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՎԱԿ ՍՄԲԱՏԻ ՂՈՒՌԻՇՏԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 08-002-0084-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,11857 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ քաղաքացի Սևակ Սմբատի Ղուռիշտանյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0084-0017 կադաստրային ծածկագրով, 0,11857 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական՝ N08012025-08-0005/ գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոց և կաթսայատուն կառուցելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող, քաղաքացի Սևակ Սմբատի Ղուռիշտանյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0084-0017 կադաստրային ծածկագրով, 0,11857 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /վկայական՝ N08012025-08-0005/ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն հողերի կատեգորիա, այդ հողամասում քաղաքացու կողմից գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոց և կաթսայատուն կառուցելու համար ։

 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին.

1) Պարտավորեցնել կաուցապատողին` կառուցապատման գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

 2) Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայքի հողային հաշվեկշիռներում:

3. Սույն որոշմամբ նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։


Կողմ -17

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ

ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՅՈՒԼՎԱՐԴ

ՀԱՋԱԹՅԱՆ ԼԻԼԻԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner