Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի դրույթներուվ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի N2/փ-325 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 01/17/09120-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Թ․Ռոսլինի փողոց 10 հասցեւոմ գտնվող, «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող, 2024 թվականի օգոստոսի 20-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №20082024-08-0065 վկայականով փաստագրված, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,04 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 08-002-0053-0086) մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության՝ բջջային կապի կայան կառուցելու համար ։ 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին. 1) Ապահովել հողամասի նկատմամբ անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումը, 2)Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշիռներում: 3. Սույն որոշմամբ նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |