Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Արթուր Վարազդատի Մկրտչյանի լիազորված անձ՝ Անդրանիկ Ռազմիկի Գալստյանի 2025 թվականի ապրիլի 07-ի N 1962 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0005-0007 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,18826հա մակերես, որը օգտագործում է Արթուր Վարազդատի Մկրտչյանը (ծնված 1965 թվականի դեկտեմբերի 09-ին), Սուսաննա Համլետի Մկրտչյանը (ծնված 1969 թվականի նոյեմբերի 16-ին) և Էդգար Արթուրի Մկրտչյանը (ծնված 1990 թվականի սեպտեմբերի 04-ին): 0,18826հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք 1991 թվականի փետրվարի 12-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 1 որոշմամբ), Արթուր Վարազդատի Մկրտչյանի, Սուսաննա Համլետի Մկրտչյանի և Էդգար Արթուրի Մկրտչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք 1-ին փողոց, 39 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք 1-ին փողոց, 39 բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Նոր Կյանք 1-ին փողոց, 39 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Վարազդատի Մկրտչյանի, Սուսաննա Համլետի Մկրտչյանի և Էդգար Արթուրի Մկրտչյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,18826հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,18826հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Վարազդատի Մկրտչյանին, Սուսաննա Համլետի Մկրտչյանին և Էդգար Արթուրի Մկրտչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: