Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի բնակիչ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 4289 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի 1-ին փողոց 6 բնակելի տուն հասցեում գտնվող 08-110-0056-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,04950 հա, որը օգտագործում են Ռուբեն Սեդրակի Մաիլյանը(ծնված 1965 թվականի հունվարի 18-ին) և Աննա Վարազդատի Մաիլյանը(ծնված 1972 թվականի հունվարի 18-ին): 0,04950 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, / Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վարդաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի հունիսի 6-ի N3 որոշում/ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի և Աննա Վարազդատի Մաիլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի 1-ին փողոց 6 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի և Աննա Վարազդատի Մաիլյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վարդաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի հունիսի 6-ի N3 որոշմամբ հատկացված, 0,04950 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,04950 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Սեդրակի Մաիլյանին Եվ Աննա Վարազդատի Մաիլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: