|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մայիսի 2023 թվականի N 67-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 9/22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող N 05052023-08-0010 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Անանիա Շիրակացու փողոց 9/22 հասցեում գտնվող 08-002-0002-0003 կադաստրային ծածկագրով,1,24378հեկտար մակերեսով անշարժ գույքը՝ հողամասը և էլեկտրական ենթակայանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկ արևային կայան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության՝ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 38-րդ կետի ա/ ենթակետով և 39-րդ կետով և հիմք ընդունելով, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող N 05052023-08-0010 սեփականության իրավունքի վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Անանիա Շիրակացու փողոց 9/22 հասցեում գտնվող 08-002-0002-0003կադաստրային ծածկագրով, 1,24378հեկտար մակերեսով անշարժ գույքը՝ հողամասը և էլեկտրական ենթակայանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկ արևային կայան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու վերաբերյալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից:
|
|
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|