Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Գայանե Զավենի Փանոյանի (ծնված 1967 թվականի հունվարի 27-ին) 2024թվականի ապրիլի 12-ի N 2051 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Գայանե Զավենի Փանոյանին պատկանող 2007թվականի հունիսի 27-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N1319459/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Գ.Նժդեհի փողոց 1 շենք, 14 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գ.Նժդեհի փողոց 14 շենք, 18 բնակարան հասցեն: