Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 57-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2022 թվականի N 57-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և  6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին  և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<291954000  երկու   հարյուր  իննսուն մեկ   միլիոն ինըհարյուր հիսունչորս հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<272093000  երկու   հարյուր  յոթանասուն երկու   միլիոն  իննսուներեք հազար>> թվով և բառերով: 

2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/  բաժնի 01.6.1 դասակարգմամբ <<մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված  <<7570000յոթ միլիոն հինգ հարյուր յոթանասուն  հազար>> թիվը փոխարինել <<16070000 տասնվեց միլիոն  յոթանասուն  հազար>>  թվով և բառերով: (Տվյալների մուտքագրման ծառայություն ՀԾ համակարգ) 

3) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ <<Արտասահմանյան գործուղումների գծով>> (4222) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<7000000 յոթ  միլիոն>> թվով և բառերով:(Արտաքին գործուղման ծախս)

4)Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ <<այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<10000000 մեկ միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<2000000 երկու  միլիոն>> թվով և բառերով:(ջեռուցման  անցկացում )

5) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ <<Արթիկի արևային կայան>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպության <<սուբսիդիաներ  ոչ-ֆինանսական  պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<6740000  վեց միլիոն յոթ հարյուր քառասուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<9440000 ինը միլիոն չորս հարյուր քառասուն հազար>> թվով և բառերով: (Արևային կայանի բյուջեի ավելացում)

5) Նախադպրոցական  կրթություն   բաժնի 09.1.1 դասակարգմամբ <<Հառիճի  նախադպրոցական  ուսումնական հաստատություն>>  <<սուբսիդիաներ  ոչ-ֆինանսական  պետական (համայնքային)   կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված  <<8676000  ութ  միլիոն  վեց  հարյուր յոթանասուն վեց  հազար>> թիվը և բառերը փոխարինել <<9337000  ինը  միլիոն  երեք  հարյուր  երեսուն յոթ  հազար>>  թվով և բառերով; ( Հառիճի մանկապարտեզի  բյուջեի ավելացում)

6) Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ  <<շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված  <<26100000 քսան վեց միլիոն մեկ հարյուր հազար>>թիվը փոխարինել <<21365000 քսանմեկ  միլիոն  երեք հարյուր  վաթսունհինգ  հազար>>թվով և բառերով: (սելավատարների մաքրման աշխատանքներ)

7) Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ  <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված  <<1000000 մեկ միլիոն >> թիվը փոխարինել <<5735000 հինգ միլիոն  յոթ հարյուր երեսունհինգ հազար>>թվով և բառերով: (Սելավատարների մաքրման աշխատանքներ)

8) Ճանապարհային տրանսպորտ  բաժնի 04.5.1 դասակարգմամբ <<նախագծահետա-զոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված  <<16650000  տասնվեց միլիոն  վեց հարյուր  հիսուն  հազար >>թիվը փոխարինել <<7310000  յոթ միլիոն  երեք հարյուր  տասս հազար>>  թվով և բառերով: (նախագծա-նախահաշվային աշխատանքների արժեքի փոփոխություն)

 9)  Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ <<նախագծա հետազոտական ծախսեր>> (5134 )հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<890000 ութ հարյուր իննսուն  հազար>> թվով և բառերով:(նախագծա-նախահաշվային աշխատանքների արժեքի փոփոխություն)

 10) Մշակութի տներ, ակումբներ  բաժնի 08.2.3 դասակարգմամբ <<նախագծա հետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում  գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<2100000  երկու միլիոն մեկ հարյուր  հազար>>  թվով և բառերով; (նախագծա-նախահաշվային աշխատանքների արժեքի փոփոխություն)

 11)Արթիկ համայնքի կրթություն բաժնի /այլ դասերին չպատկանող/  09.1.1 դասակարգմամբ <<նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում  գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<4950000 չորս  միլիոն ինը  հարյուր  հիսուն հազար>>  թվով և բառերով; (նախագծա-նախահաշվային աշխատանքների արժեքի փոփոխություն)

12) Բազմաբնակարանային շինարարության  և կոմունալ ծառայություններ  /այլ դասերին չպատկանող/   բաժնի 06.6.1 դասակարգմամբ <<նախագծահետազոտական ծախսեր>> (5134 )հոդվածում  գրված <<0 զրո >> թիվը և բառերը փոխարինել <<1400000  մեկ  միլիոն չորս  հարյուր  հազար>>  թվով և բառերով; (նախագծա-նախահաշվային աշխատանքների արժեքի փոփոխություն)

 
 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner