Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 76-րդ հոդվածի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 47-րդ, 49-րդ կետերով,63-րդ կետի բ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2023 թվականի հուլիսի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 13072023-08-0023 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի հուլիսի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13072023-08-0023 վկայականով փաստագրված 1,10524հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել՝ 1հա-ի համար 2750(երկու հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով :
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: