Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ռոստոմ Պերճի Մելիքսեթյանի 2025 թվականի մարտի 04-ի թիվ 1312 դիմումը:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող, Ռոստոմ Պերճի Մելիքսեթյանին (ծնված՝ 1964 թվականի սեպտեմբերի 15-ին), Խանում Կարապետի Մելիքսեթյանին (ծնված՝ 1969 թվականի մարտի 11-ին), Գոհար Ռոստոմի Մելիքսեթյանին (ծնված՝ 1990 թվականի փետրվարի 07-ին) և Գևորգ Ռոստոմի Մելիքսեթյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 01-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 05-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1431106 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող, 08-102-0018-0032 կադաստրային ծածկագրով, 0․082 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարալանջ 15-րդ փողոց 9 բնակելի տուն հասցեն: