Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի №698-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաշվի առնելով,որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գ․Սաակաձեիփողոց 1 հասցեում գտնվող շենք-շինությունները,դրանց կառուցապատման և սպասարկման համար զբաղեցրած 0,28579հա մակերեսով, 08-002-0005-0021 կադաստրային ծածկագրով հողամասը չեն գտնվում որևէ գերատեսչության հաշվեկշռում,ուստի վերոնշյալ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ պետական գրանցման ենթարկելու և համայնքին փոխանցելու նպատակով։
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ գույքի պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Պետական գույքի կառավարման կոմիտեին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։