Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ռոզա Թադևոսի Նազարյանի 2024 թվականի մարտի 07-ի N 1396 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում Արծվի Սարիբեկի Բարսեղյանին(ծնված 1954 թվականին), Ռոզա Թադևոսի Նազարյանին(ծնված 1953 թվականի նոյեմբերի 15-ին) և Սարիբեկ Արծվիի Բարսեղյանին(ծնված 1978 թվականի մարտի 05-ին), պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 15-ի թիվ 2 որոշմամբ հատկացված, 08-063-0019-0033 կադաստրային ծածկագրով, 0․13398հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հառիճ 40-րդ 2/2 հողամաս հասցեն: