Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սասուն Մնացականի Խաչատրյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 21,36քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 15,93քմ) ավտոտնակի, 6,22քմ մակերեսով պարիսպի և 7,11քմ մակերեսով պարիսպի, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0067-0225 կադաստրային ծածկագրով 0,00929 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 21,36քմ արտաքին մակերեսով(ներքին մակերեսը՝ 15,93քմ) ավտոտնակը, 6,22քմ մակերեսով պարիսպը և 7,11քմ մակերեսով պարիսպը, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0067-0225 կադաստրային ծածկագրով 0,00929 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N13032024-08-0006, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Դավիթ Անհաղթի փողոց 17/1 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձ Սասուն Մնացականի Խաչատրյանին (ծնված 1974 թվականի դեկտեմբերի 1-ին, անձնագիր՝ AT0212236, տրված 2019 թվականի հուլիսի 16-ին 028-ի կողմից)։
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,8 (հազար ութ հարյուր յոթանասունյոթ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, շենք-շինությունների համար օտարման գին հաստատել 68285 (վաթսունութ հազար երկու հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 242733(երկու հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: