Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0041-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում են Ահարոն Ալբերտի Սահակյանին: Ահարոն Ալբերտի Սահակյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքի համար վճարման ենթակա անշարժ գույքի հարկը: Ինչի արդյունքում գոյացել է անշարժ գույքի հարկի գծով պարտք՝ 24697 (քսանչորս հազար վեց հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի ապրիլի 23-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Ահարոն Ալբերտի Սահակյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և լսումներն անցկացվել են պատշաճ ծանուցված Ահարոն Ալբերտի Սահակյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ահարոն Ալբերտի Սահակյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0041-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 24697 (քսանչորս հազար վեց հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
2. Որոշման օրինակը ուղարկել Ահարոն Ալբերտի Սահակյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը: