Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 5-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-05022024-08-0208 որոշումը և Սասուն Մնացականի Խաչատրյանի 2023 թվականի օգոստոսի 30-ի թիվ 5406 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքԻ Արթիկ քաղաքում գտնվող Սասուն Մնացականի Խաչատրյանին և Արմինե Արմենակի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին» թիվ 1387-Ա որոշման «1․» կետից հանել «37,26քմ արտաքին մակերեսով ծածկը» բառերն ու թվերը, «ճանաչել օրինական» բառերից հետո ավելացնել «,իսկ 2022 թվականին կառուցված 37,26քմ արտաքին մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ» բառերն ու թվերը և «3․» կետում «1331860(մեկ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր վաթսուն)» բառերն ու թվերը փոխարինել «1278876(մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր յոթանասունվեց)» բառերով ու թվերով: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: