Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արտավազդ Արշալույսի Սարգսյանի 2025 թվականի հունվարի 21-ի 334 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Արտավազդ Արշալույսի Սարգսյանին (ծնված՝ 1983 թվականի հուլիսի 6-ին) պատկանող, 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13092024-08-0027 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 24/7 հասցեում գտնվող և 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13092024-08-0049 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 24/5 հասցեում գտնվող հողամասերին տրամադրել մեկ ընդհանուր հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Հ․Բաղրամյան փողոց 24/5 հողամաս հասցեն:
2․ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 24/7 հասցեում գտնվող, Արտավազդ Արշալույսի Սարգսյանի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13092024-08-0027 վկայականով փաստագրված, 08-002-0040-0142 կադաստրային ծածկագրով, 0,001068 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում:
3․ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 24/5 հասցեում գտնվող, Արտավազդ Արշալույսի Սարգսյանի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13092024-08-0049 վկայականով փաստագրված, 08-002-0040-0133 կադաստրային ծածկագրով, 0,0012 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում:
4․Նշել, որ հողամասերը՝
1) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,
2) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
3) չեն գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,
4) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:
6․Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետով նախատեսված հողամասերի գործառնական նշանակությունների փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: