|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հունիսի 2025 թվականի N 845-Ա |
«ԱՐԱԳԱԾ ՀՈՎԻՏ ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՈՒՄԲ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն և 2025 թվականի մայիսի 21-ի թիվ 85-Ա որոշումները ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (4639) հոդվածում նախատեսված գումարից 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը՝ «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում իրականացվելիք «7 քար» բակային խաղերի փառատոնի համաֆինանսավորման գումար: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|