Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մերուժան Վարազդատի Մեյրոյանի 2024 թվականի հունիսի 07-ի N 3071 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Մերուժան Վարազդատի Մեյրոյանին (ծնված 1968թվականի հունվարի 08-ին), Զինա Հակոբի Մեյրոյանին (ծնված 1969թվականի օգոստոսի 03-ին), Մելինա Մերուժանի Մեյրոյանին (ծնված 1989թվականի փետրվարի 18-ին) և Նինա Մերուժանի Մեյրոյանին (ծնված 1990թվականի դեկտեմբերի 24-ին) 2002 թվականի նոյեմբերի 25-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 354399/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Փանիկ գյուղում գտնվող 08-113-0116-0031 կադաստրային ծածկագրով տնամերձ 0,08հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փանիկ, 24-րդ փողոց, 16/3 հողամաս հասցեն: