Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետություն օրենքի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու, նույն տանը կից հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանի, Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանի, Մարիա Ռաֆիկի Իգիթյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» N 182-Ա որոշումը:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: