Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11․1․2 <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<264204600 երկու հարյուր վաթսունչորս միլիոն երկու հարյուր չորս հազար վեց հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<207912460 երկու հարյուր յոթ միլիոն ինը հարյուր տասներկու հազար չորս հարյուր վաթսուն>> թվով և բառերով:
2)Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ <<Տրանսպորտային նյութեր >> (4264) հոդվածում գրված <<10328000 տաս միլիոն երեք հարյուր քսանութ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<17328000 տասնյոթ միլիոն երեք հարյուր քսանութ հազար >> թվով և բառերով (տրանսպորտային միջոցի վառելիքի ծախս):
3)Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ <<վարչական սարքավորումներ>> (5122) հոդվածում գրված <<7341100 յոթ միլիոն երեք հարյուր քառասուն մեկ հազար մեկ հարյուր >> թիվը և բառերը փոխարինել <<12341100 Տասներկու երկու միլիոն երեք հարյուր քառասունմեկ հազար մնեկ հարյուր>> թվով և բառերով:(համակարգիչներ և տպիչներ ձեռք բերելու համար)
4) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<3173700 երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<11173700 Տասնմեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն երեք հազար յոթ հարյուր>> թվով և բառերով: (Մեկ տարվա Արթիկ համայնքի փողոցների լուսավորության ցանցի ընթացիկ նորոգման արժեք)
5) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ <<մասնագիտական ծառայություններ >> (4241) հոդվածում գրված <<431000 չորս հարյուր երեսունմեկ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<537000 հինգ հարյուր երեսունյոթ հազար>> թվով և բառերով: (երկու հատ էլեկտրական ցանցին միացման արժեք)
6) Կրթություն բաժնի /այլ դասերին չպատկանող/ 09.8.1 դասակարգմամբ <<մասնագիտական ծառայություններ >> (4241) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<239000 երկու հարյուր երեսունինը հազար>> թվով և բառերով; (Հայկասարի և Նահապետավանի տեխ հսկող և հեղինակայի հսկող)
7) Բնակարանային շինարարություն բաժնի 06.1.1 դասակարգմամբ <<Շենքերի և շինությունների կառուցում>> (5112 )հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<35547140 երեսունհինգ միլիոն հինգ հարյուր քառասունյոթ հազար մեկ հարյուր քառասուն>> թվով և բառերով: (բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում 35197140 և 350000 տեխ հսկողության փոփոխություն սուբվենցիոն ծրագիր)
8)Ջրամատակատակարարման բաժնի 06․3․1 դասակարգմամբ <<նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<400000 չորս հարյուր հազար>> թվով և բառերով (նախագիծ-նախահաշվի արժեք):