Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 16-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16042024-08-0013 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում Հովիկ Կոլյայի Հովհաննիսյանին, Արարատ Հովիկի Հովհաննիսյանին և Հովանուշ Հովիկի Հովհաննիսյանին պատկանող տնամերձ հողամասի հասցեի փոփոխություն կատարելու մասին» թիվ 419-Ա որոշման մեջ «10 հողամաս» բառերն ու թվերը փոխարինել «15 հողամաս» բառերով ու թվերով : 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: