Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 16-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16042025-08-0084 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Արտակ Գագիկի Աղայանի,Սուսաննա Ալբերտի Աղայանի և Հայաստան Արտակի Աղայանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 164-Ա որոշման նախաբանում, «1․» կետում և «2․» կետում «0,13818» թվերը փոխարինել «0,11948» թվերով:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: