Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մարինե Նորիկի Զատիկյանի 2025 թվականի մարտի 11-ի N 1437 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Վարդաքար գյուղում Ֆրունզե Սարգսի Զատիկյանին (ծնված 1932 թվականին), Արփենիկ Հրանտի Զատիկյանին (ծնված 1930 թվականին), Սերյոժա Ֆրունզեի Զատիկյանին (ծնված 1961 թվականի հունվարի 04-ին), Մարինե Նորիկի Զատիկյանին (ծնված 1963 թվականի հոկտեմբերի 03-ին), Ռազմիկ Սերյոժայի Զատիկյանին (ծնված 1982 թվականի նոյեմբերի 25-ին), Անահիտ Սերյոժայի Զատիկյանին (ծնված 1984 թվականի մարտի 31-ին) և Արմեն Սերյոժայի Զատիկյանին (ծնված 1988 թվականի հոկտեմբերի 19-ին) 1991 թվականի հունիսի 06-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 3 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Վարդաքար գյուղում գտնվող 08-110-0046-0013 կադաստրային ծածկագրով 0,07770հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Վարդաքար, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 18/3 հողամաս հասցեն: