Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Օնիկ Արտուշի Վարդանյանի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 3851 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Օնիկ Արտուշի Վարդանյանին(ծնված 1959 թվականի նոյեմբերի 06-ին), Թամարա Նորիկի Զարգարյանին(ծնված 1962 թվականի օգոստոսի 06-ին ), Լիլիթ Օնիկի Վարդանյանին(ծնված 1987 թվականի մարտի 04-ին), և Նարեկ Օնիկի Վարդանյանին(ծնված 1989 թվականի մարտի 02-ին), պատկանող, 2001 թվականի օգոստոսի 30-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №363381 վկայականով փաստագրված, 08-021-0006-0004 կադաստրային ծածկագրով, 0․145 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Արևշատ 30 հողամաս հասցեն: