Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1559-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 1559-Ա

Ա/Ձ «ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ»–ԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն, ուսումնասիրելով «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/73» ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 13-ի զեկուցագրով «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ին (այսուհետ նաև՝ Մասնակից) Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը պարզեցին հետևյալը. Գնահատող հանձնաժողովի նախագահի «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան» ի դեմս համայնքի ղեկավարին (այսուհետ՝ Պատվիրատուի ղեկավարին) ուղղված 2025 թվականի հոկտեմբերի 13-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար 2025 թվականի սեպտեմբերի 11-ին հայտարարված «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/73» ծածկագրով ընթացակարգին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ն 2-րդ և 5-րդ չափաբաժինների համար, որի մասնակցության հայտի գնահատման արդյունքում հրավերով սահմանված վավերապայմանների նկատմամբ գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել են անհամապատասխանություններ մասնավորապես՝ «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ի կողմից չի ներկայացվել հրավերի պահանջներով էլ. ստորագրությամբ թիվ 1 Հավելվածը (Դիմում հայտարարության) և ապրանքների տեխնիկական բնութագիրը: 2025 թվականի սեպտեմբերի 30-ին գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել մեկ աշխատանքային օրով և առաջարկել մասնակիցներին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել շտկման ենթակա արձանագրված անհամապատասխանությունները՝ հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջները: 2025 թվականի հոկտեմբերի 2-ին գնահատող հանձնաժողովը արձանագրել է, որ մասնակիցների կողմից սահմանված ժամկետում և կարգով՝ համակարգի միջոցով ներկայացվել են արձանագրված անհամապատասխանությունների շտկված տարբերակները, սակայն «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ի կողմից չի ներկայացվել 2-րդ և 5-րդ չափաբաժինների համար պահանջվող փաստաթղթերը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գնահատող հանձնաժողովը որոշել է «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ի հայտը գնահատել անբավարար և մերժել՝ Կարգի 42-րդ կետով սահմանվաժ պահանջների համաձայն և «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները կիրառելու նպատակով «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին: Հաշվի առնելով վերագրյալը և հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ առաջարկում ենք «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ին Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով կասեցնել պատճառաբանված որոշումը և հիշյալ որոշումը գրավոր ուղարկել ՀՀ Ֆինանսների նախարարություն «Դավիթ Գրիգորյան» ԱՁ-ին Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով: «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Մասնակիցն ընդգրկվում է Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝ ա) պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լոիծման կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և(կամ) որակավորման ապահովումների գումարները: բ) որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից: «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը առաջին տեղ զբաղեցրած կամ ընտրված մասնակցին ներառում է Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշումը լիազորված մարմինը հրապարակում է տեղեկագրում՝ որոշումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում սույն օրենքով նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը (ծանուցումը) հրապարակելու ճրվան հաջորդող տասներորդ օրը: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն գրավոր տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալու հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգերորդ օրը, իսկ որոշումն ստանալու հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոկարգման վերաբերյալ հայտարարված և չավարտված դատական գործի առկայության դեպքում՝ տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել։ Եթե՝ Սույն կետով նախատեսված՝ լիազորված մարմնին ներկայացվելու վերջնաժամկետը լրանալու օրվա դրությամբ մասնակիցը կամ պայմանագիրը կնքած անձը վճարել է հայտի պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը, ապա պատվիրատուն տվյալ մասնակցին ներառելու պատճառաբանված որոշումը չի ներկայացնում լիազորված մարմնին․ Մասնակցի կամ պայմանագիրը կնքած անձի կողմից հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարի վճարումն իրականացվել է լիազորված մարամնին որոշումը ներկայացվելու վերջնաժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ քան լիազարված մարմնի կողմից մասնակցին ցուցակում ներառելու համար սահմանված քառասունօրյա ժամկետը լրանալը, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում ոչ ուշ քան տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելը,ապա պատվիրատուն դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին, որի հիման վրա չի ներառվում ցուցակում։ Կարգի 41-րդ կետի համաձայն, եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերի, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը, կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը,իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն ճրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը։Մասնակցին ուղարկված ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները։ Կարգի 42-րդ կետի համաձայն, եթե Կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը։ Այսպիսով՝ «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ–ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար ապրաքների ձեռքբերման համար «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/73» ծածկագրով հայտարարված ընթացակարգին ներկայացվել է մասնակցության հայտ 2-րդ և 5-րդ չափաբաժինների համար։ «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ–ի կողմից սահմանված ժամկետում չի ներկայացվել թիվ 2 արձանագրության պահանջների համաձայն շտկման ուղարկված բոլոր փաստաթղթերը։ ՈՒսումնասիրելով հիմքերը, դրանք համադրելով առկա ապացույցների հետ՝ արձանագրում եմ, որ «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ-ն թույլ է տվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի խախտում, քանի որ խախտվել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարությունը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա։ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝

ՈՐՈՇԵՑԻ

1․Գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացրած հիմքերը՝ <<Դավիթ Գրիգորյան>> Ա/Ձ–ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու համար, գնահատել բավարար։ «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ–ի ներքոհիշյալ տվյալները համապատասխան հիմքերով ուղարկել լիազորված մարմնին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությնաը՝ «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ–ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառլու նպատակով։ Գնման ընթացակարգի Մասնակցի Պատվիրատուի անվանումը Իրավական հիմք Այլ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ծածկագիրը չափաբաժնի Անվանումը ՀՎՀՀ գործունեության հասցեն գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հանգամանքների առաջացման ամսաթիվը համարը անվանումը գնման գինը /ՀՀ դրամ/ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/73» 2-րդ ճեմասրահի ընդունարանի կահույք 250 000 «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ 57356401 Ք․Գյումրի Բաղրամյան 51 17.10. 2025թ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան Ազատությնա հրապարակ 1 Խախտվել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գրծընթացին տվյալ մասնակցին հետագա մասնակցության դադարեցումը Ցուցակում ներառելու մասին պատվիրատուի ղեկավարի կայացրած որոշման ամսաթիվը և գնման ընթացակարգի ծածկագիրը «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/73» 17.10.2025թ «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/73» 5-րդ սեղաններ 450 000 «Դավիթ Գրիգորյան» Ա/Ձ 57356401 Ք․Գյումրի Բաղրամյան 51 17.10. 2025թ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան Ազատությնա հրապարակ 1 Խախտվել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գրծընթացին տվյալ մասնակցին հետագա մասնակցության դադարեցումը Ցուցակում ներառելու մասին պատվիրատուի ղեկավարի կայացրած որոշման ամսաթիվը և գնման ընթացակարգի ծածկագիրը «ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/73» 17.10.2025թ

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner