Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց շենք 21 բնակարան 3 հասցեի բնակիչ Ռաֆիկ Վարազդատի Երիցյանը 2023 թվականի    մայիսի 4-ին թիվ 2858 դիմումով դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին, իր կնոջ Մանուկյան Վինետայի մահից հետո վերջինի կողմից 2007թվականի օգոստոսի 16-ին կնքված բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը իր կողմից  շարունակելու խնդրանքով:
Ռաֆիկ Վարազդատի Երիցյանը հանդիսանում է Մանուկյան Վինետայի իրավահաջորդը` համաձայն 2023թվականի մայիսի 23-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1764 վկայագրի, որով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Անկախության փողոց շենք 21 թիվ 32 բնակարանը ներառված է ժառանգական գույքի կազմում:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը և Ռաֆիկ վարազդատի Երիցյանի 2023թվականի մայիսի 4-ի թիվ 2858 դիմումը, ինչպես նաև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 
ՈՐՈՇՈՒՄ է 
1.      Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանի և Մանուկյան Վինետայի միջև 2007թվականի օգոստոսի 16-ին կնքված  50,56 քառակուսի մետր մակերեսով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք,  Արթիկ քաղաքի Անկախության փողոց շենք 21 թիվ 32 բնակարանի  վարձակալության պայմանագիրը նրա ժառանգ Ռաֆիկ Վարազդատի Երիցյանի հետ շարունակելու վերաբերյալ:
2.      Պայմանագիրը Ռաֆիկ Վարազդատի Երիցյանի հետ շարունակել առանց պայմանագրի պայմանների փոփոխության:
3.     Ռաֆիկ Վարազդատի Երիցյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ:
4.     Սույն որոշման մասին  օրենքով սահմանված կարգով իրազեկել Ռաֆիկ Վարազդատի Երիցյանին:
5.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Վարազդատի Երիցյանին իրազեկման  օրվան հաջորդող օրվանից: