Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 44-րդ կետի «ը» ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից «ԱՐԹՈՒՐ 91» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹՎ-29/144-ա թույլտվությունը և N Լ-144-ա լեռնհատկացման ակտը, Հայստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-իթիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2024 թվականի մարտի 4-ի N15 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-093-0110-0007 կադաստրային ծածկագրով 0,89894 հեկտար հողամասը տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով, 44947/քառասունչորս հազար ինը հարյուր քառասունյոթ/ Հայաստանի Հանր ապետության դրամ տարեկան վարձավճարով, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ավարտը՝ 2063 թվականի նոյեմբերի 24-ը, տրամադրել «ԱՐԹՈՒՐ 91» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: