Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2024 թվականի N 2113-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․000133 ՀԵԿՏԱՐ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․000467 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Աբովյան փողոց 13/5 հողամաս հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0037-0001 կադաստրային ծածկագրով, 0․000133հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում:

2.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Աբովյան փողոց 13/5 հողամաս հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0037-0002 կադաստրային ծածկագրով, 0․000467հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում:

3.Նշել, որ հողամասերը՝

ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,

բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

գ) չեն գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,

դ) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

5.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner