Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2024 թվականի հոկտեմբերի 30-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N30102024-08-0015 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի հոկտեմբերի 30-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N30102024-08-0015 վկայականով փաստագրված, ընդհանուր 0,73738 հեկտար մակերեսով, որից 0,72134 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության և 0,01604 հեկտար մակերեսով,գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտ գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գին սահմանել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 6150( վեց հազար հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ գործառնական նշանակության 1 հեկտարի համար 2750( երկու հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ,մասնավորապես՝ 2024 թվականի մայիսի 08-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N08052024-08-0015 վկայականով փաստագրված հողամասի համար ընդհանուր 4482 (չորս հազար չորս հարյուր ութսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 4437 (չորս հազար չորս հարյուր երեսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ վարելահողի համար, 45 (քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արոտավայրի համար:
3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։