|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 մայիսի 2025 թվականի N 102-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՌԱՖԻԿ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան, Հոռոմ, Հովտաշեն, Սարատակ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Փանիկ, Սարատակ, Վարդաքար բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» №54-Ա որոշումը և Ռաֆիկ Հայրենիքի Թորոսյանի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 5564 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող, Ռաֆիկ Հայրենիքի Թորոսյանի (ծնված՝ 1975 թվականի մայիսի 22-ին) սեփականություն հանդիսացող, 2020 թվականի մայիսի 18-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №18052020-08-0014 վկայականով փաստագրված, 08-087-0118-0013 կադաստրային ծածկագրով, 0,2003հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում:
- Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայքի հողային հաշվեկշիռներում:
- Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա :
- Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -21 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՅՈՒԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՌԱՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|