|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 փետրվարի 2024 թվականի N 31-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ 3,65496 ՀԵԿՏԱՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
- Աճուրդային եղանակով գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Վարդաքար գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերից 3,65496 հեկտար վարելահողը /կադաստրային ծածկագիր 08-110-0107-0003/,որից 1,167376 հեկտար մակերեսով հողամասի գնահատման խումբը 4-րդ է,իսկ 2,487579 հեկտար մակերեսով հողամասի գնահատման խումբը 5-րդ:
- Օտարման մեկնարկային գին հաստատել 1,167376 հեկտարի համար(գնահատման խումբը 4-րդ)` 598281 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ և 2,487579 հեկտարի համար (գնահատման խումբը 5-րդ)` 609457 (վեց հարյուր ինը հազար չորս հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր 1207738 (մեկ միլիոն երկու հարյուր յոթ հազար յոթ հարյուր երեսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
|
Կողմ -20 ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ ԱՍՏՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՌԱՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|