Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ)ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և 231 կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,71447հա մակերեսով արոտը` (վկայական N 30062022-08-0070, տրված 2022թվականի հունիսի 30-ին, կադաստրային ծածկագիր 08-002-0006-0016)՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:
2.Հողամասի օտարման մեկնարկային գին հաստատել 0,71447հեկտարի դիմաց 195000 (մեկ հարյուր իննսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: