Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 12-րդ հոդվածի 1-ինմասի 7-րդկետովև 18-րդհոդվածի 1-ինմասի 6-րդկետովևհիմքընդունելովՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-իթիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/» բաժնի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» (4657) նախատեսված գումարից՝ 3860000 (երեք միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, հատկացնել որպես համայնքի կողմից համաֆինանսավորման գումար «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և GIZ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Տեղական զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ», «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ», «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ», «Արթիկի մարզադպրոց», «Արթիկի մարզահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար «Արևային էներգիայի համակարգերի ներդրում և էներգիաարդյունավետության բարձրացում» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով։
|