Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1495-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2024 թվականի N 1495-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ Թ․ՏՈՆԱԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 35/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԶԱՏ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՉԱՐՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Ազատ Արամայիսի Չարչյանի (ծնված 1953թվականի ապրիլի 08-ին) 2024թվականի հունիսի 21-ի N 3296 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 49 հասցեում 08-002-0148-0031 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,06074հա մակերես, որից 0,0600հա մակերեսով հողամասը Ազատ Արամյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասն է: Սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից օգտագործվող 0,00074հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1989թվականի ապրիլի 14-ի տեխնիկական անձնագիր/ և Ազատ Արամայիսի Չարչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 49 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Թ․Տոնականան փողոց 35/3 բնակելի տուն:

2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Թ․Տոնականան փողոց 35/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ազատ Արամայիսի Չարչյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,00074հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06074հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազատ Արամայիսի Չարչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner