Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հրանտ Հովհաննեսի Գալստյանը, իր դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 4,8քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության ավտոտեխսպասարկման կայանը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /գյուղ Անուշավան/ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-014-0070-0006 կադաստրային ծածկագրով 0,00048հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Արթիկ համայնքի սեփականությունը համարված4,8քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության ավտոտեխսպասարկման կայանը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /գյուղ Անուշավան/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-014-0070-0006 կադաստրային ծակագրով 0,00048հեկտար մակերեսով հողամասը (վկայական N 10082022-08-0017, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան, 1-ին փողոց 40/2) գնման նախապատվության իրավունքով, 38760 (երեսունութ հազար յոթ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ վաճառքի գնով օտարել կառուցապատողին, քաղաքացի` Հրանտ Հովհաննեսի Գալստյան /նույնականացման քարտ 003001658, տրված 30 ապրիլի 2014 թվականին):
2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: