Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2024 թվականի N 2106-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 08-113-0234-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 3,14804 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի թիվ 121-Ն որոշումը և 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Արթիկի համայնքապետարանում կայացած գյուղատնտեսական նշանակության վարելահողի մրցույթի արդյունքների վերաբերյալ մրցույթային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն համարվող (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ) գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության, 3,14804հեկտար մակերեսով, 08-113-0234-0005 կադաստրային ծածկագրով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N07062024-08-0031 վկայականով փաստագրված հողամասը 72000 (յոթանասուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով, 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Հովհաննես Գուրգենի Պետոյանին, (անձնագիր՝ AT0388814, տրված՝ 2020 թվականի փետրվարի 17-ին 028-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ գյուղ Փանիկ 28-րդ փողոց 1-ին փակուղի տուն 5)։

2․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր :

3․Պարտավորեցնել վարձակալին ՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner