Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Լեռնիկ Մնացականի Վարագյանի 2025 թվականի ապրիլի 07-ի N 1945 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Լեռնիկ Մնացականի Վարագյանին (ծնված 1940 թվականի սեպտեմբերի 09-ին) 2006 թվականի ապրիլի 27-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1325404/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 28 հասցեում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Թ․Տոնականյան փողոց 25/1 բնակելի տուն հասցեն: