|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 մայիսի 2025 թվականի N 85-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից՝ 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, հատկացնել «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը, որպես «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ֆինանսավորվող Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում իրականացվելիք «7 քար» բակային խաղերի փառատոնի համաֆինանսավորման գումար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
Կողմ -21 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԱՆԻԿ ԱՂՐԱՄԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԺԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՅՈՒԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՉԱՐՉՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՌԱՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|